Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկարան աշխատում է ՄԱԿ-ի փախստականների գործակալության հետ սիրիացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Այժմ միջազգային հանրությունը մեզ աջակցում է փախստականների անվտանգ վերադարձի և հայրենադարձության հարցում: Մենք ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ աշխատում ենք միգրանտների հայրենադարձության ուղղությամբ, մասնավորապես՝ Սիրիա» - Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է BBC-ի թուրքական ծառայությունը։
Թուրքիայում բնակվում են ամենամեծ թվով սիրիացի փախստականները` մոտ 3.7 միլիոն մարդ, որոնք սկսել էին ժամանել Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց անմիջապես հետո` 2011 թվականից:
Հրապարակումը նշում է, որ ՄԱԿ ՓԳՀ-ն Սիրիան համարում է երկիր, որտեղ փախստականներ ուղարկելը չափազանց վտանգավոր է:
Չավուշօղլուն կոչ է արել միջազգային հանրությանը՝ միասին աշխատել միգրացիայի խնդիրը լուծելու համար:
«Սխալ է դրան անվտանգության տեսանկյունից նայելը: Չի կարելի նաև այս հարցը դիտարկել ռասիստական և ֆաշիստական տեսանկյունից: Մյուս կողմից՝ եթե դա սոցիալական խնդիր է, անհրաժեշտ է այն հանգիստ գնահատել միասին և լուծում գտնել նոր քաղաքականության մշակման միջոցով»,- ասել է նա:
Թուրք պաշտոնյայի խոսքերը հնչել են փախստականների հարցում կառավարության քաղաքականության աճող քննադատության ֆոնին: Ըստ BBC-ի՝ Անկարայի երկարամյա «բաց սահմանների» քաղաքականությունը ստեղծել է խիստ հակաիմիգրացիոն վերաբերմունք երկրում գտնվող միլիոնավոր սիրիացիների նկատմամբ։