|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) տեղեկացնում է, որ սննդամթերքի անբավարարության հետեւանքով Սիրիայից հարյուրհազարավոր պարտադրված տեղահանվածներ թերսնվում են, ընդ որում` ոչ միյան երկրի ներսում, այն նաեւ Հորդանանում, Իրաքում, Լիբանանում եւ Թուրքիայում:
ՊՀԾ-ին հաջողվում է կերակրել միայն մոտ 1,5 մլն սիրիացու, սակայն մոտ 1 միլիոնն էլ օգնություն չի ստանում. տեղեկացնում է Mignews.com-ը: ՄԱԿ-ը չի կարողանում ակտիվացնել իր գործունեությունը Սիրիայի տարբեր շրջաններում` շարունակական բախումների պատճառով:
ՊՀԾ-ի հաշվարկներով` մինչեւ տարվա կեսը սիրիացի փախստականներին սննդամթերքով ապահովելու համար անհրաժեշտ է առնվազն 136 մլն դոլար: