Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մինչ կառավարությունը բանակցում է ճանապարհներն ապաշրջափակելու ուղղությամբ, Ադրբեջանը վերահսկողություն սահմանեց Հայաստանի հարավային ճանապարհի նկատմամբ։ Այսօր արդեն երեք կողմից ենք շրջափակված։ Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը շեշտեց՝ խոսում են այլընտրանքային ճանապարհից, սակայն այն փաստը, որ իրանցի վարորդները գերադասում են գումար վճարել, այլ ոչ թե այլընտրանքային ճանապարհից օգտվեն, ապացուցում է, որ այն այդքան էլ արդյունավետ, իրական այլընտրանք չէ։
«Մոտավորապես ի՞նչ ճանապարհների մասին է խոսք գնում։ Խնդրում եմ շեշտել՝ արդյոք Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակումը ներառվա՞ծ է այդ բանակցությունների շրջանակի մեջ»,-ասաց պատգամավորը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակումն օրակարգում չկա։ Նա նշեց, որ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպում են հունվարի 11-ի հայտարարության բովանդակության շրջանակներում և դրանից դուրս չեն գալիս։
«Հարավային երկաթգծի վերականգնման հարց քննարկվում է, բայց ճանապարհ չի քննարկվում։ Խոսքը վերաբերում է ապաշրջափակմանը, այսինքն տարածաշրջանում բոլոր երկրներին հնարավորություն տալ փոխադարձ օգտագործել գործող ենթակառուցվածքները»,-ասաց փոխվարչապետը։
Պատգամավորի նորից հարց ուղղեց՝ ասելով, որ Ալիևն ու Էրդողանը հայտարարել են՝ Վարանդայից Կոստանդնուպոլիս ճանապարհի կառուցման մասին, արդյոք դա ևս ներառված է բանակցությունների շրջանակում։
Մհեր Գրիգորյանն ասաց, որ ինքը հղում է անում գրավոր փաստաթղթերի վրա, որոնք ստորագրված են եռակողմ, և իրենք այդ հայտարարության շրջանակներում են մնում։
Մանրամասները՝ տեսանյութում.