կարևոր
85765 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-11 11:19
Սփյուռք

Ամերիկահայերը արդեն 5-րդ օրն է՝ շարունակում են նստացույց անել՝ հաջակցություն շրջափակված Արցախի

Լոս Անջելելսի հայերը արդեն 5-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիաները` Լաչինի միջանցքի շրջափակմանը վերջ տալու եւ Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու նպատակով։ Նրանք նստացույց են հայտարարել եւ պահանջում են միջազգային հանրությունից կոշտ արձագանք տալ Ադրբեջանի գործողություններին։

Ակցիայի մասնակիցները պահանջում են նաեւ, որ կոնգրեսական Ադամ Շիֆը պաշտոնապես մամուլի ասուլիս հրավիրի, եւ անձամբ գնա Լաչինի միջանցք եւ մեկնաբանի այնտեղից տեղի ունեցածը։

«Ժամանակն է հավաքվելու, որպեսզի մեր դիմաց եղած այն մարտահրավերները, որոնք ունենք, որպես մաքուր հայրենասերներ, կարողանանք մեր պահանջը հասցնել պատկան մարմիններին»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։