կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-06 16:25
Հասարակություն

Հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք. Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է

Հոկտեմբերի 6-ին ՀՀ օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք. Քաղավիացիայի կոմիտեն հաստատում է
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատում է, որ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան երթուղով թռիչք:
 
«Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը չի սահմանափակվել քաղաքացիական օդանավերի համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի:
 
Նշված երթուղով թռիչքներ շարունակաբար իրականացվել են նաև նախկինում` մինչև 2014 թվականի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել է օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից։
Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել։
 
Հավելենք նաև, որ ՀՀ ավիացիոն իշխանությունների կողմից տարանցիկ թռիչքի թույլտվություն չի տրամադրվում, քանի որ ըստ ընթացակարգերի՝ քաղաքացիական օդանավերով տարանցիկ թռիչքների իրականացման համար որևէ թույլտվություն չի պահանջվում:
 
Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին» , - նշված է քաղավիացիայի տարածած հաղորդագրության մեջ։