կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-26 11:40
Քաղաքական

Ամբողջ հասարակության համար նման հրատապության նպատակահարմարությունն իսկապես տեղին չէ․ Վարդևանյանը՝ նախարարին

Այնպես չէ, որ հայ ժողովուրդը աշխատասեր չէ, և հիմա նոր պետք է նման ազդակ տանք․ Ազգային ժողովի նիստում ասաց «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Հայ ժողովուրդն առավել քան աշխատասեր է։ Այլ հարց է, որ պետական և քաղաքական պաշտոնյաները պետք է ավելի շատ աշխատեն։ Հանձնաժողովի նիստում, երբ քննարկում էինք, իմ առաջարկներից մեկը հետևյալն էր, որ որոշակի անցումային շրջան նախատեսենք՝ սկզբից թող նախարարներ, վարչապետ, փոխվարչապետեր, պատգամավորներ, փոխնախարարներ՝ բոլորի համար թող այս օրենքը մտնի ուժի մեջ անմիջապես, թող հենց նույնիսկ ամսի 2-ն էլ չլինի ոչ աշխատանքային, բայց ամբողջ հայ հասարակության համար նման հրատապության նպատակահարմարությունն իսկապես տեղին չէ»,- ասաց պատգամավորը։