Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ կարևոր նախագիծ ենք քննարկում՝ ինչպես պետք է աշխատենք, այսինքն՝ մինչև հիմա չգիտեինք, որ պետք է աշխատենք։ Ինձ մոտ տպավորություն է, որ գրքից ձեր մեջբերումները ամենևին նախագծի հետ առնչություն չունեն՝ այն իմաստով, որ մինչև հիմա էլ կառավարությունը, Ազգային ժողովը գոնե ձգտել են հնարավորինս աշխատանքային օրերը վերածել աշխատանքային մթնոլորտի․ Ազգային ժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Ամանորի հանգստյան օրերի կրճատման մասին նախագծին։
«Ամեն առիթով խոսում եք տնտեսական ակտիվության մասին, աշխուժության մասին, բայց ձեր այս նախագիծի վերաբերյալ բազմաթիվ գործարարներ, հիմնականում, ովքեր կազմակերպում են հանգստյան գոտիների աշխատանքը և ժամանցի օբյեկտները, դժգոհություն են հայտնում, որ, մեկ-երկու օր կրճատելով, իրենց եկամուտներից դուք ահռելի գումար եք կրճատում»,- ասաց պատգամավորը։