Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ինչ տեղի ունեցավ երեկ Աժ-ում, սա պարզ էր, որ առաջադրման հիմնական խնդիրը ոչ թե ընտրվելն էր, այլ պայքարելը այն երևույթի դեմ, որն անընդունելի էր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։
«Մինչև հիմա մեր խորհրդարանական ընդդիմության գործելաոճը այն էլ, որ պետք չէ թեկնածու առաջադրել, միևնույնն է չի ընտրվելու։ Այս անագմ էլ էին փորձում գնալ այդ ճանապարհով, ուղղակի «Միասին» դաշինքը առաջարկեց, որ միայն ապահովվի ֆորմալ կողմը, այս թեկնածուին առաջադրեք, մնացածի հետ գործ չունեք։ Ինչի հասա ես, ընդամենը 20 րոպե իրենց հետ աշխատելուց հետո, իրենք փախան։ Արթուր Հովհաննիսյանը 2017թ․-ի դեկտեմբերին բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու կասկածանքով, հարուցվել է քրեական վարույթ, ներգրավվել է այդ գործի մեջ»,- ասաց նա։
ՄԻՊ թեկնածուի խոսքով իշխանությունը քվեարկում է՝ ասելով, մենք աշխատում ենք հետևյալ կարգով, սկիզբում ներկայացնում են թեկնածուներին, հետո թեկնածուներին կտան հարցեր, ելույթ կունենան թեկնածուները․
«Իրենց հաստատած աշխատակարգով եկել է, որ ես պիտի խոսեմ, ինձ ասում են այդպես մի ասա, որ մենք հանցավոր ռեժիմ ենք, ասա սիրո, համերաշխության, ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխություն, որովհետև իշխանության տեսակետը դա է, ոնց էս պատեկարցնում ժողովրդավարական երկրում մարդու իրավունքների պաշտպանի թեկանծու լինես, գաս մարդու իրավունքների հանձնաժողովում որոշես իրականացանել խոսքի սահմանադրական իրավունքը։ Դու չէ՞ս լսում մեր առաջնորդը ինչ բառեր է օգտագործում, ասում է սա ժողովրդի իշխանություն է։ Եթե խոսում եք իշխանությունների մասին, պետք է ասեք ժողովրդի իշխանություն։ Եթե հանկարծ իշխանության մասին խոսելուց չասես, որ սա ժողովրդի իշխանություն է, ասեցին հանցավոր, լեզուդ կկտրենք, ականջներդ էլ հետը»,- ասաց նա։
Էդգար Ղազարյանի խոսքով՝ տեղի է ունենում ապօրինի գործընթաց ՔՊ խմբակցությունը թեկնածու է առաջադրել, որը չի համապատասխանում սահմանադրության պահանջներին․
«Առաջադրված թեկնածուն, ոչ միայն բարձր հեղինակություն չունի, այլև ճանաչում չունի։ Այս մարդը կյանքում հանրային գործունեությամբ չի զբաղվել։ Լրագրողները հարց են տալիս, փախնում է։ Նա չի համապատասխանում սահմանադրության պահանջներին։ Նրանք նաև խախտել են ժամկետները։ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի թափուր լինելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է թեկնածուն առաջադրվի, մեկ ամսում ընտրվի։ 2 ամիս անցել է, այդ հարցը դեռ չի լուծվել։ Հանձնաժողովի նիստից առաջ, Թագուհի Թովմասյանը տեղեկություն է հրապարակել, որ նորից է խախտվել օրենքը, ժամկետ է դրված, որ մինչև ապրիլի 1-ը մարդու իրավուքնների պաշտպանի տարեկան զեկույցը ներկայացվի ԱԺ, չի ներկայացվել։ Մենք բացահայտ օրինախախտման մեջ ենք գտնվում»,- ավելացրեց նա։