|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, խոսելով մարտի 11-ին Բաթ Յամ քաղաքում անցկացվող նախընտրական արշավի շրջանակներում, հայտարարել է Անկարայի և Թել Ավիվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին. հաղորդում է Haber7-ը:
«Այո, մենք բանակցություններ ենք վարում նաև Թուրքիայի հետ, սա կառուցողական քայլ է»,- լրագրողի հարցին պատասխանել է Նեթանյահուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցն ասել էր, որ իր երկիրը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ: Նրա խոսքով՝ համագործակցությունը նախատեսվում է ընդլայնել նավթագազային ոլորտում:
Նեթանյահուն նշել է նաև, որ Արևելյան Միջերկրական ծովի երկրների հետ հարաբերությունները չափազանց կարևոր են տարածաշրջանի բարգավաճման և հանգստության համար: