կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-21 16:30
Աշխարհ

Ռուսաստանը հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկի մասին

Ռուսաստանը հայտարարել է Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկի մասին

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ խորհրդակցությունները Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ, Կոմկուսի պատգամավորների նախաձեռնությամբ, տեղի կունենան հաջորդ շաբաթ.  իր Telegram ալիքում գրել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

Չորեքշաբթի ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավորները Դումայի՝ Ռուսաստանի նախագահին ուղղված դիմումի նախագծում խնդրել են Վլադիմիր Պուտինին՝ դիտարկել այս հարցը, ինչպես նաև բանակցել հանրապետությունների ղեկավարության հետ՝ իրավական հիմք ստեղծելու համար միջպետական հարաբերությունների ու համագործակցության բոլոր ասպեկտները կարգավորելու համար։

«Այս առումով՝ ճիշտ կլինի հաջորդ շաբաթ խորհրդակցություններ անցկացնել խմբակցությունների ղեկավարների հետ և քննարկել այս նախաձեռնությունը։ Այնուհետև արդյունքների հիման վրա հարցը քննարկել Պետդումայի խորհրդում», - գրել է Վոլոդինը: