|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մենք մեծացրել ենք մեր ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում, քանի որ Սև ծովը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար․ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման առաջին օրվանից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Ըստ նրա՝ Սևծովյան տարածաշրջանի երեք երկրներ՝ Թուրքիան, Ռումինիան և Բուլղարիան, ՆԱՏՕ-ի անդամ են, և այս տարածաշրջանում կան Դաշինքի երկու շատ մոտ գործընկերներ՝ Վրաստանը և Ուկրաինան։
«Մենք ականատես եղանք Ղրիմի անօրինական բռնակցմանը և Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին Սևծովյան տարածաշրջանում։ Մենք մեծացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում՝ ցամաքում, օդում և ծովում, և շարունակաբար կարևորում ենք այն, ինչ կարող ենք անել՝ մասամբ ավելացնելով մեր ներկայացուցչությունը և անհրաժեշտության դեպքում ուժեր արագ տեղակայելու՝ մեր կարողությունը: Դա այն է, ինչի համար մեզ անհրաժեշտ է մեր ուժերի բարձր պատրաստության մակարդակը»,- ասել է Ստոլտենբերգը։