|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանն ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է սևծովյան տարածաշրջանում. իր թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Օ՝Բրայանի հետ ունեցած զրույցի առնչությամբ:
Նշվում է՝ կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերությանը վերաբերող կարևոր հարցեր, ինչպես նաև Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության մարտահրավերները:
Գախարիան, մասնավորապես, գրել է. «ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենի հետ մենք քննարկել ենք ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական գործընկերության, Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրման և օկուպացիայի խնդիրները: Վրաստանն ԱՄՆ-ի հաստատակամ դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է սևծովյան տարածաշրջանում: Մեր ժողովուրդները շարունակում են ուսումնասիրել համագործակցության նոր ոլորտներ»: