|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե վերջերս ստեղծված «Միասնություն» հասարակական կազմակերպությունը փորձում է հայտնվել Ծառուկյանի եւ նախագահականի «կողքին» կամ «միջեւ»: Իր հերթին Հովիկ Աբրահամյանն էլ ցանկանում է ԲՀԿ ռեյտինգային ցուցակներում ներառել հայտնի օդիոզ ֆիգուրների, որոնց համար ՀՀԿ-ում արդեն իսկ տեղ չկա, իսկ օդիոզներն ունեն ռեալ ձայն ու չեն ցանկանում փողոցում մնալ, ծայրահեղ դեպքում իրենց որդիներին են տեսնում ցուցակներում եւ ապագա պառլամենտում, ուստի նրանց բոլորին պետք է հավաքել Ծառուկյանի հովանու ներքո:
Ու հիմա այս երկու թեւերի՝ ԲՀԿ-ի ու «Միասնության» ներկայացուցիչների միջեւ կոշտ մրցակցություն է ընթանում, նրանք մրցակցում են մի ուրիշ կերպ` Ծառուկյանի սիրելիին որոշելու հարցում: Իսկ թե ով կհաղթի, պարզ կդառնա հունվարին, երբ Ծառուկյանը կմտնի քաղաքական ասպարեզ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում