Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար ստրատեգիական նպատակ էր պայմանական Արևմուտքին դուրս թողնել Հարավային Կովկասի գործընթացներից, որտեղ ամենակաևոր խնդիրը ստրատեգիական կոմունիկացիաների ստեղծումն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով իր գրառումը վերնագրել է. «3+3», թե «4+3»:
Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն աշխարհի որ մասում էլ նման կարևոր ճանապարհներ անցնեն, այնտեղ հայտնվում է Միացյալ Նահանգները՝ կամ դրանք վերահսկելու, կամ դրանք չթույլատրելու համար։
Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաճախակի Սյունիք այցելություններն արդեն միս ու արյուն են ստանում։
ԱՄՆ Պենտագոնի ու Վրաստանի ՊՆ ղեկավարների ստորագրած հուշագիրը նշանակալի է գնահատվում։
«Այսօր պատիվ ունեմ հայտարարելու Վրաստանի պաշտպանության վերաբերյալ նախաձեռնության մասին։ Սա Պաշտպանության դեպարտամենտի ու Վրաստանի ՊՆ միջև համագործակցության կենտրոնական նախաձեռնությունն է», ասել է Օստինը, իսկ Վրաստանի նախարարն ասել է․ «ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի քարտուղարի այցը չափազանց կարևոր է , հաշվի առնելով այն, որ ռեգիոնում աշխարհքաղաքական փոփոխությունները սրընթաց կերպով են կատարվում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Վրաստանին ԱՄՆ անսասան աջակցությունը և ընդգծում է Վրաստանի ու ԱՄՆ միջև ստրատեգիական համագործակցությունը, որն տարեցտարի ավելի է զարգանում և նոր որակական աստիճանի է բարձրանում»։
Օստինը նաև ասել է, որ «3+3» ֆորմատի մասին իմաստ կունենա խոսել, երբ վերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունն, այսինքն ՆԱՏՕ-ի իր պարտնյորի՝ Թուրքիայի նախաձեռնությունը մերժում է։
Այսպիսով, «3+3» ֆորմատը կամ չի գործի, կամ կգործի, եթե այն վերածվի »3+4»-ի, այսինքն հաշվի առնվի Ամերիկայի «ազգային շահերը»։
Պրոցեսը գնալով բարդանում է, իսկ խաղացողների քանակը՝ աճում»։