Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Վարդենիսի զորամասի ինժեներասակրավորային վաշտում տեղի ունեցած ողբերգությունը տարբեր դիտանկյուններից քննարկվեց:
Ուզում եմ մի շատ կարևոր դրվագ ևս առանձնացնել:
Աղետի հանգամանքների վերաբերյալ քպ ղեկավարը կառավարության նիստում նշում է.
«5 լիտրանոց տարայով - կրկին եմ ասում, նախնական, քննությունը մնացածը կպարզի - փորձ է արվել բացել, լցնել վառարանի մեջ, բնականաբար, երբ հետո արդեն բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է նաև բենզինը, հրդեհն անցել է ՎԱՌԱՐԱՆԸ ՎԱՌԵԼ ՓՈՐՁՈՂ ՍՊԱՅԻՆ, որից հետո, կրկին նախնական տվյալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ, ԵՆԹԱԴՐՈւՄ ԵՆՔ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԿԱՄ ՄԵԾ ՀԱՎԱՆԱԿԱՆՈւԹՅԱՄԲ` ՈՉ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ, այդ իրավիճակում, որից հետո, պարզ է, թե ինչ է տեղի ունեցել»:
Իշխող ուժի ղեկավարը կառավարության նիստում նախ «նշանակում» է աղետի մեղավորին, ապա, ըստ էության, չի բացառում, որ տվյալ սպան կարող էր նաև դիտավորյալ բենզինի տարան շպրտել կացարանի ուղղությամբ, որտեղ քնած են եղել ստորաբաժանման զինծառայողները:
Նույնիսկ այս չարաբաստիկ ողբերգությունը իշխանության պարագլուխն օգտագործում է սպաների նկատմամբ կեղտոտ արշավին միս ու արյուն տալու համար:
Խնդիրն այստեղ այն չէ, թե մեղավորը, պատասխանատուն շարքային է, սպա, բարձրաստիճան զինվորական, դա միայն օբյեկտիվ քննությունը կարող է պարզել, հարցն այն է, որ ոչ միայն նախապես ընդգծվում է սպայի մեղավոր լինելը, այլ կասկած է հայտնվում, որ նա կարող էր միտումնավոր բենզինի տարան շպրտել զինծառայողների ուղղությամբ:
Անմեղության կանխավարկածը խախտելով թիրախավորվում է ոչ միայն սպան, այլ նրա նրա ընտանիքը, ծառայակից մյուս սպաները:
Մեր 15 զինծառայողները ողբերգության զոհ դարձան, որովհետև ծառայում են մի երկրում, որտեղ կառավարության ղեկավարն ատում է բանակը, ծառայողին, իսկ նրանց բարձր առաքելությունն իշխող ուժի համար գրոշի արժեք չունի»: