Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ավարտվել է ԲՀԿ քաղխորհրդի նիստը: ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «ԲՀԿ-ի քաղաքական խորհուրդն այսօր կայացրեց որոշում, ըստ որի` կուսակցության տարածքային գրասենյակները տրամադրվելու են համաժողովրդական շարժմանը, ինչպես նաև ստեղծվում են նոր գրասենյակներ այն վայրերում, որտեղ մարդկանց ներգրավելու անհրաժեշտություն, նաև քաղաքացիների ցանկություն կա: Ոչ իշխանական մյուս քաղաքական ուժերի մեր գործընկերների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ են իրականացվելու»:
Ուրիխանյանի խոսքով` առանձնացվել են խմբեր, որոնք այդ աշխատանքները պետք է կատարեն, պատասխանատուները երկշաբաթյա ժամկետից հետո պետք է զեկուցեն կուսակցության ղեկավարին և խորհրդին իրենց իրականացրած աշխատանքների մասին:
Աշխատանքներ են իրականացվելու Սփյուռքի կառույցների հետ, ստեղծվելու են քաղաքացիների իրավական աջակցության կենտրոն, համապատասխան ենթակառուցվածքներով, միասնական ինֆորմացիոն համակարգ:
«Այսօր ճանապարհային քարտեզը ստացավ «միս ու արյուն», մշակվեց ոչ միայն գործողությունների պլանը, այլ նաև հստակ ժամկետը: Երկու շաբաթ անց մենք կունենանք ամփոփ տեղեկատվություն»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: