|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.
«Այսօր Դատարանն իր որոշմամբ միս ու արյուն տվեց «մարդու իրավունք» բառակապակցությանը: Սա, թերևս, ամենակարևորն էր այսօր:
Բայց մի կարևոր բան էլ եղավ այսօր: Ի աջակցություն Ռուբեն Հակոբյանի, դատարան էր եկել նաև Արմեն Աշոտյանը` միս ու արյուն տալով «համերաշխութան» գաղափարին:
Իմ պատկերացրած Հայաստանն աչքերիս առաջ եկավ` իրավունքի գերակայությամբ, մարդու իրավուքների նկատմամբ ուշադրությամբ, փոխադարձ հարգանքով ու միմյանց նկատմամբ եղբայրական սիրով:
Բարի ու արժանավոր այս եզակի քայլերը կարող են շատանալ, շատ շատանալ, ավելի շատանալ ու մեր երեխաներին իրապես լավ Հայաստան թողնելու մեր պարտականությունն ի կատար դարձնել:
Հ.Գ. Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»: