կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-04 08:12
Առանց Կատեգորիա

Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ. «Փաստ»

Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ կհանդիպի արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, հանդիպման օրակարգը բավական հագեցած է, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանների հստակեցման նպատակով ենթադրվող սահմանագծման և սահմանազատման խնդիրը, այդ գործընթացում ՀՀ կողմից կիրառվող փաստաթղթերի, քարտեզների օգտագործման հարցը, հայ-թուրքական օրակարգի հետ կապված թեման և այլն:

Կան նաև կրթական համակարգին առնչվող հարցեր, որոնցից մեկը վերաբերում է բուհերում հասարակագիտական առարկաների վերանայմանն ու ամբիոնների աշխատանքի վերաիմաստավորմանը: Այս ամենի հետ մեկտեղ, մեր ձեռքի տակ գտնվող օրակարգում կա երկու հարց, որոնք բավականին ուշագրավ են: Դրանցից մեկն այսպիսի ձևակերպում ունի. «Արտաքին քաղաքական հնարավոր զարգացումներ. ՀԱՊԿ և ԵԱՏՄ ՀՀ անդամակցության դադարեցման և հնարավոր այլընտրանքների քննարկում»:

Ի դեպ, հաջորդ իսկ կետը վերաբերում է եվրաինտեգրման գործընթացի խթանմանը: Փաստացի, հաստատվում են տեղեկությունները, որ իշխանական ու իշխանամերձ շրջանակներում շատ ակտիվ քննարկվում է ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցնելու հարցը, թեպետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում նշել էր, թե չի կարծում, թե կդիտարկվի ՀԱՊԿ-ից դուրս գալու հանգամանքը:

Ի դեպ, արտախորհրդարանական ուժերի այս միավորը, որ ստեղծվել է Փաշինյանի նախաձեռնությամբ, արդեն գրեթե ամբողջությամբ կազմված է մերձիշխանական ուժերից, առավելապես՝ արևմտապաշտ, առավել ևս, որ վերջերս խորհրդի կազմը լքեց նաև «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում