|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել, առանձնակի ոչ մի բան չենք խոսել․ այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։
«Տեսակապով չենք խոսել, սովորական հեռախոսազանգ է եղել, առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։ Առողջական վիճակը լավ է, մեկ անգամ էլ, իմ տեղեկություններով, կարմիր խաչից են այցելել հորս (Դավիթ Իշխանյանին)»,-ասաց Արմեն Իշխանյանն ու ընդգծեց՝ անձմբ իրեն է զանգել և իր հետ է խոսել։
Ապրումները հեշտ չեն, ծանր են, սպասում ենք, ասաց Արմեն Իշխանյանն ու խնդրեց այլ հարցեր չհնչեցնել։
Հիշեցնենք, որ Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարվել է հոկտեմբերի սկզբին։ Բաքուն նրան մեղադրում է ահաբեկչության համար։ Իշխանյանը, ինչպես և նախկին նախագահները 4 ամսով կալանավորվել են։
Անի Նահապետյան