Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Այսօր Հունաստան է ուղևորվել 11 մարզիկով համալրված Հայաստանի սամբոյի հավաքականը, որը կմասնակցի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 15-17-ը կայանալիք աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը:
Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ` Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը և մրցավար Ազատ Անդրյանը:
Հայտնի են մեկնարկային գոտեմարտերի օրերը: Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներ` Արամ Խաչիկյանը /53կգ/, Աշիկ Անդրեյանը /58կգ/, Մեսրոպ Նիկոյանը /64կգ/, երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը /+98կգ/:
Հաջորդ օրը մրցագորգ կմտնեն պատանիներ` Վիլիկ Սահակյանը /71կգ/ և երիտասարդներ՝ Դավիթ Հովսեփյանն /58կգ/ ու Արամ Աղաջանյանը /64կգ/:
Պատանիներ Գրիգոր Բեկնազարյանը /98կգ/ և երիտասարդներ Նարեկ Ամիրյանը /71կգ/, Մամիկոն Ավետիսյանը /79կգ/ և Գոռ Հարությունյանը /88կգ/ խաղարկվող մրցանակների համար պայքարի կբռնվեն հոկտեմբերի 17-ին :