|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գյումրիի «Աշխատանքային ռեզերվներ» մարզադահլիճում մարտի 11-13-ն անցկացվել են Սամբոյի Հայաստանի առաջնություններ` պատանիների և երիտասարդների միջեւ:
1991-1992 թթ. ծնված պատանիների միջև գոտեմարտերում Հայաստանի չեմպիոններ են դարձել` 48 կգ քաշային կարգում Վարդան Հովհաննիսյանը, 52 կգ` Արա Մելքոնյանը, 57 կգ` Սերյոժա Ալեքսանյանը, 62 կգ` Կարեն Տոնոյանը, 68 կգ` Վահագն Գևորգյանը, 74 կգ` Հակոբ Մարգարյանը, 82 կգ` Մհեր Կարապետյանը, 90 կգ` Արթուր Բունիաթյանը, 100 կգ քաշայիններ Գևորգ Խանդիլյանը եւ Տիգրան Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ առաջնությունների արդյունքում կձևավորվեն Հայաստանի հավաքականները, որոնք 2011-ի ապրիլի 14-18-ը կներկայացնեն Հայաստանը Պրահայում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը: