կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-11 17:05
Սպորտ

Ավարտվել են սամբոյի Հայաստանի առաջնությունները

Ավարտվել են սամբոյի Հայաստանի առաջնությունները

Ավարտվել են Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունները,որոնք նվիրված էին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին:

 

Պատանիների առաջնությանը մասնակցել են Երևանի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի, Արմավիրի մարզերի և Արցախի հավաքական թիմերը, ընդհանուր հաշվով 167 մարզիկներ: Երիտասարդների առաջնությանը մասնակցել են Երևանի, Կոտայքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի մարզերի, Արցախի և ԲԿՄԱ հավաքական թիմերը՝ ընդհանուր 62 մարզիկներ:

 

 

Առաջնության արդյունքում հաղթողներ են դարձել, պատանիներից՝ Դավիթ Խաչատրյանը (48կգ, Նոր Հաճն), Կարեն Մինասյանը (52կգ, Գյումրի), Ստեփան Սարգսյանը (56կգ, Գյումրի), Գրիգոր Նիկողոսյանը (60կգ, Գյումրի), Հարություն Առաքելյանը (65կգ, Գյումրի), Արթուր Հովհաննիսյանը (70կգ, Երևան), Գառնիկ Սարոյանը (75կգ, Սպիտակ), Սամվել Հակոբյանը (81կգ, Երևան), Էդիկ Պետրոսյանը (87կգ, Սպիտակ) և Ալբերտ Սարգսյանը (+87կգ, Աբովյան): Երիտասարդների առաջնության արդյունքում հաղթողներ են դարձել՝ Ջիվան Ղազարյանը (48կգ, ԲԿՄԱ), Գրիգոր Մխիթարյանը (52կգ, ԲԿՄԱ),  Մաքսիմ Մանուկյանը (57կգ, ԲԿՄԱ), Արթուր Սահակյանը (62կգ, Գյումրի), Ռաֆիկ Մանուկյանը (68կգ, ԲԿՄԱ), Արթուր Մանուկյանը (74կգ, Վանաձոր), Մինաս Մադոյանը (82կգ, Երևան), Սերյան Սահակյանը (90կգ, ԲԿՄԱ), Ռազմիկ Հովհհանիսյանը (100կգ, Վանաձոր) և Գարեգին Կիրակոսյանը (+100կգ, Աբովյան):   

 

Ինչպես արդեն տեղեկացրել էր msy.am-ը` առաջնությունների արդյունքների հիման վրա կձևավորվեն Հայաստանի սամբոյի պատանիների և երիտասարդների հավաքականները, որոնք ապրիլին Կիպրոսում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: