|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որն այժմ վրացական բանտում է, սպառնացել է, որ կհասնի երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և պետական այլ պաշտոնյաների հրաժարականին. հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը: Նա համապատասխան ուղերձը փոխանցել է իր կողմնակիցներին Ռուսթավիի բանտից:
Նամակում նախկին նախագահը խոստացել է իր հիմնած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկանոր Մելիայի և վրաց ժողովրդի հետ Ղարիբաշվիլիին «դուրս շպրտել» կաբինետից:
«Ես և Մելիան ենք լինելու նրանք, ովքեր վրաց ժողովրդի հետ վռնդելու են Ղարիբաշվիլիին իր գրասենյակից»,- վստահեցրել է նա:
Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, որն ավելի վաղ կասկածել էր, որ նախկին նախագահն իրոք սովամահ է լինում բանտում՝ հայտարարելով, որ Սահակաշվիլին օրական մի քանի լիտր մեղր է ուտում ու բնական հյութ խմում:
Ղարիբաշվիլին նաև բացառել է Սահակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու հնարավորությունը: