Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Միասին» շարժման հրավիրած ասուլիսի ընթացքում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ եթե մեր տարածաշրջանում Արևմուտքը պայքարում է Ռուսաստանի դեմ, նրան միայն դա է հետաքրքրում:
«Այնպես չի, որ Արևմուտքը Հայաստանի թշնամին է, բայց նա Ռուսաստանի թշնամին է, ուստի ջնջելով Ռուսաստանին, ըստ էության, Արևմուտքը կպնում է Հայաստանին, և այս դեպքում չի էլ թաքցնում և ասում է՝ «թքած ունեմ ՀՀ-ի շահերի վրա»:
Այո, Արևմուտքում մենք ունենք բարեկամներ, ոմանց հետ՝ նաև ռազմավարական հարաբերություններ, բայց ընդհանուր միտումը դրանից չի փոխվում, հենց բանը հասնում է ՀՀ-ի շահերին, որտեղ հայ-ռուսական շահերի համընկնում կա, Արևմուտքն ասում է՝ դեմ գնացեք ռուսներին: Ի դեպ, Ռուսաստանը չի ասում՝ Արևմուտքին դեմ գնացեք, ընդամենն ասում է՝ չափի մեջ մնացեք, մեզ հետ կնքված պայմանագրերը հարգեք»,- շեշտեց Բագրատյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի հարևան Իրանը և ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանն Արևմուտքի թշնամիներն են, իսկ մենք այդ 2 երկրների հետ ամենաշատ տնտեսական կապերն ունենք:
«Երբ ես վարչապետ էի, Արևմուտքն անընդհատ ասում էր՝ էդ Իրանի ճանապարհը փակեք, ասում էի՝ ничего себе, Իրանի ճանապարհը փակենք….բա կարողանո՞ւմ եք մի հատ Թուրքիայի ճանապարհը բացեք, որ սենց խոսում եք: Իրանի ճանապարհը փակելու պահանջի դեպքում պարզապես կաբինետից դուրս էինք հանում, վերջ, նման խոսակցություն չի կարող լինել»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում