Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ»-ը գրում է․ «Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջերս ԱԺ լիագումար նիստերին չի մասնակցում: Ասում են՝ բավականին նեղացած ու զայրացած է:
Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Աբովյանում Միքայելյանը չպաշտպանեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուին, վերջինիս մամուլի քարտուղարն էլ մեր հետ զրույցում չէր հերքել, որ այդ հարցը կքննարկվի ՔՊԿ-ում:
Այնուհետ Սասուն Միքայելյանը բավականին անակնկալ կերպով չընտրվեց ՔՊ նոր վարչության կազմում՝ չնայած մինչև ԵԿՄ նախագահ ընտրվելը այդ կուսակցության վարչության գործող նախագահն էր:
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ նա նեղ շրջապատում հայտնել է, որ առաջիկայում իր պատգամավորական մանդատը «շպրտելու է դեմքներին»: Երեկ ողջ օրը պատգամավորի հետ կապ հաստատել չհաջողվեց. նրա հեռախոսահամարն անհասանելի էր:
Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել իրավասու անձանց հետ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ ընդունարանից ասացին, որ զբաղված է (հանդիպման է): Մինչև թերթի՝ տպարան ուղարկելը այդպես էլ արձագանք չստացանք: Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն էլ էր զբաղված:
ՔՊԿ վարչության կազմից հնարավոր եղավ կապ հաստատել միայն ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ, ով մասնավորաբար ասաց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել, չնայած կարծում եմ, որ անհեթեթություն է: Հարցին հստակ պատասխան կարող է տալ միայն պարոն Միքայելյանը»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարւմ: