|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆաևը «վիրավորվել է», որ ֆրանսիական պետական France Presse (Agence France Presse – AFP) գործակալությունը հրաժարվել է հրապարակել իր հետ արված ռեպորտաժը: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Ամոթ ռեպորտաժս հրապարակելուց հրաժարվող AFP-ին և Դիդիե Լորային։ Ամոթ մեզ խոսքի հնարավորություն չտվող և մեր հոդվածները հրապարակելուց հրաժարվող Le Figaro–ին և այլ ԶԼՄ–ներին։ Ահա, թե ինչպես է աշխատում խոսքի իրավունքը Ֆրանսիայում»,– վրդովված գրել է ադրբեջանցի դիվանագետը։
Մուսթաֆաևը նաև հրապարակել է Լորայի և Օլիվիե անունով լրագրողի էլեկտրոնային նամակը: «Ուսումնասիրելով զրույցի բովանդակությունը՝ որոշել ենք լուր չտալ։ Ձեր հնչեցրած մեղադրանքները չեն հաստատվել»,– նշված է ադրբեջանցի դեսպանին ուղղված նամակում։