Փոխարժեքներ
15 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Եմենի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, հութիների առաջնորդներից գեներալ-մայոր Մուհամեդ Աբդուլ Քարիմ ալ-Ղամարին ողջ է մնացել Սանայում բարձր մակարդակի ռազմական խորհրդակցության անցկացման կենտրոնին հասցված իսրայելական ավիահարվածից հետո, հաղորդում է Tasnim-ը՝ վկայակոչելով տարածաշրջանային լրատվամիջոցներին։
Լոնդոնյան արաբալեզու al-Araby al-Jadeed պարբերականը հայտնել է, որ շաբաթ ուշ երեկոյան Սանայի հարավ-արևմուտքում գտնվող Հադդա թաղամասում հզոր պայթյուն է որոտացել։ Պայթյունի պատճառը եղել է իսրայելական ավիացիայի հարձակումը, որի նպատակն էր բարձրաստիճան եմենցի զորահրամանատարների ոչնչացումը։
Հաղորդվում է, որ հարվածի պահին գեներալ-մայոր ալ-Ղամարին և մյուս բարձրաստիճան հրամանատարները քննարկում էին Գազայի հակամարտությանը տրվող ռազմավարական պատասխանը։
Անվտանգության ուժերը պայթյունից հետո արագ շրջափակել են տարածքը, իսկ դեպքի վայր շտապող շտապօգնության մեքենաներ են նկատվել։
Ալ-Ղամարիի վիճակի մասին Եմենի զինված ուժերից կամ «Անսար Ալլահ» շարժումից առայժմ պաշտոնական հայտարարություն չկա։
Նա համարվում է Իսրայելին Եմենի ռազմական դիմադրության առանցքային դեմքերից մեկը։