|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ նախագահը պետք է ազատի արգելափակված 10 մլրդ դոլար իրանական փողերը, որպեսզի ցույց տա իր լրջությունը․ անդրադառնալով ԳՀՀԾ-ի (JCPOA) վերաբերյալ հարցին՝ ասել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը։
Նա ելույթում հայտնել է Արևմուտքի առաջարկած «Պլան Բ»-ի մասին. «Բանակցություններում Թեհրանի համար կարևոր է ստուգել, թե ինչ մտադրությամբ և կամքով է մյուս կողմը նստել բանակցությունների սեղանի շուրջը, ուստի ավելի լավ է, եթե Արևմուտքը ծրագրեր ներկայացնելու փոխարեն կատարի ազնիվ գործողություններ, որպեսզի Իրանը հավատա, որ ինքը կկարողանա օգուտ քաղել ԳՀՀԾ-ից»:
Նա պարզաբանել է. «Ամերիկացիները ցանկանում են ամեն գնով Իրանին հայտարարել, որ նա պետք է վերադառնա ԳՀՀԾ-ին, այն դեպքում, երբ իրենք չեն ցանկանում ազատել 10 մլրդ դոլարը, որը պատկանում է իրանցի ժողովրդին»։