|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2024 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 12 501,472 մլն դոլար՝ 2024 թ.-ի օգոստոսի 31-ի համեմատ ավելանալով 36,924 մլն դոլարով։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընդհանուր պարտքի կառուցվածքում 6,29 մլրդ դոլարը կազմում է արտաքին պարտքը, այդ թվում պետական պարտքը՝ $5,77 մլրդ, կենտրոնական բանկի պարտքը՝ $521.6 մլն։
6,21 մլրդ դոլարը ներքին պարտքն է, այդ թվում 5,63 մլրդ դոլարը գոյանում է ռեզիդենտների կողմից գնված պետական գանձապետական պարտատոմսերից, $555,9 մլն՝ ռեզիդենտների կողմից արտարժույթով ձեռք բերված պետական պարտատոմսերի դիմաց, 17,6 մլն դոլար՝ ներքին երաշխիքների համար։