կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-14 15:51
Աշխարհ

Իրանի միջազգային և տարածաշրջանային առեւտրափոխանակումներում կբացառվի դոլարը. Իրանի ԿԲ նախագահ

Իրանի միջազգային և տարածաշրջանային առեւտրափոխանակումներում կբացառվի դոլարը. Իրանի ԿԲ նախագահ

«Ապրանքների եւ ծառայությունների արտահանման ընթացակարգերը կենթարկվեն համակարգային փոփոխությունների»,- ԻՍՆԱ-ի փոխացմամբ հայտարարել է Իրանի Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմաթին՝ հստակեցնելով որ, Իրանը տարածաշրջանային եւ միջազգային առեւտրում չի օգտագործի ամերիկեան դոլարը: 

Հեմաթին, անդրադառնալով Իրաքի իշխանությունների, ինչպես նաեւ՝ տարածաշրջանի այլ երկրների հետ համաձայնություններին, ընդգծել է. «Իրաքի եւ տարածաշրջանի այլ երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Աֆղանստանի հետ ձեւավորվող առեւտրատնտեսական հարաբերությունների ընթացքը վկայում է, Իրանի  ապրաքների եւ արտահանվող ծառայությունների աշխարհագրության փոփոխության ականատեսն ենք»:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հաղթահարումը գործնականում հնարավոր է, եւ դրա հավանականությունը աստիճանաբար կավելանա առեւտրաշրջանառության համակարգի փոփոխության շնորհիվ:

Հեմաթին շեշտել է որ, շուտով դոլարային ֆինանսական համակարգին փոխարինելու կգա նոր համակարգ՝ առանց ամերիկյան գերիշխանության: