կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-29 11:34
Տարածաշրջան

Ալիևը հայտարարել է, որ «իրենք Երևան կվերադառնան ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»

Ալիևը հայտարարել է, որ «իրենք Երևան կվերադառնան ոչ թե տանկերով, այլ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով»

Իմ հայտարարություններում դուք երբեք չեք գտնի տարածքային պահանջների նշաններ: Ինչ ես նկատի ունեմ՝ պատմական ճշմարտություն է: Պատմական փաստն այն է, որ 1920-ին խորհրդային կառավարությունը որոշել է պոկել Ադրբեջանի անբաժանելի մասը` Զանգեզուրը, և միացնել Հայաստանին: Եվ այս որոշումը կատարվել է: Դա տեղի է ունեցել 1920  թ.՝ 101 տարի առաջ: Երբ ես խոսում էի մեր պատմական հողերի մասին, ես չէի խոսում տարածքային պահանջների մասին: Իմ ելույթներից որևէ մեկում դրանց չեք հանդիպի։ Այսպես է  հերթական անգամ բարբաջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով տարածքային պահանջների մասին հարցին, մասնավորապես՝ Հայաստանի մայրաքաղաքի՝ իբր «հնագույն ադրբեջանական քաղաք» լինելու:

Իլհամ Ալիևը նաև ասել է, թե ինչպես են նախատեսում վերադառնալ Երևան։ «Մենք պետք է իմանանք մեր պատմությունը: Երիտասարդ սերունդը պետք է իմանա մեր հին պատմությունը, թե որ տարածքներում ենք ապրել և ինչպես պետք է վերադառնանք այնտեղ: Համոզված եմ, որ կվերադառնանք այնտեղ: Ես արդեն ասել եմ, որ մենք այնտեղ չենք գնա տանկերով, այլ՝ ոտքով, մեքենաներով և ինքնաթիռներով: Ինչո՞ւ չպետք է վերադառնանք այնտեղ, եթե խաղաղության պայմանագիր ձեռք բերվի իրավիճակի կարգավորումից հետո: Սա մեր օրինական իրավունքն է: Բայց պատասխանելով ձեր հարցին՝ ես պետք է հանդիսատեսի ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ: Նրանք դեռ պնդում են, որ Լեռնային Ղարաբաղը մեզ չի պատկանում: Նրանք դեռ հավատում են, որ այն պատկանում է Հայաստանին կամ անկախ կառույց է: Ադրբեջանի քաղաքական ու աշխարհագրական քարտեզի վրա չկա Լեռնային Ղարաբաղ անունով միավոր: Չկա նման կառույց: Այսպես՝ Հայաստանն առաջին հերթին պետք է հրաժարվի Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելուց և իրեն լավ պահի: Եվ մենք համարժեք վերաբերմունք կցուցաբերենք»,- ասել է թշնամի պետության նախագահը: