կարևոր
1981 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-17 18:58
Քաղաքական

Ադրբեջանցիները վերադառնալու են Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով. Ալիև

Ադրբեջանցիները վերադառնալու են Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով. Ալիև

Էդգար Էլբալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մադրբեջանցիները «վերադառնալու են Զանգեզուր ոչ թե տանկերով, այլ մարդատար ավտոմեքենաներով»:

Ադրբեջանը շարունակում է առաջ տանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, չնայած որ հայ հասարակության գլխի տակ վերջին շրջանում «փափուկ բարձ» են ցանկանում դնել, թե իբրև եթե Հայաստանը չի ուզում, դեպի Նախիջևան տանող ճանապարհը կարող է Իրանի տարածքով անցնել:

Սակայն թե՛ թուրք, թե՛ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերջին շրջանում արած հայտարարություններից ակնհայտ է, որ ամեն ինչ արվելու է ճանապարհը նախընտրելի երթուղով՝ Սյունիքով ստանալու համար»։