|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Եվրանեսթ»-ի ԽՎ հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով արդեն վերադարձել է Բրյուսելից, մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Բրյուսելից մեկնել են Ֆրանկֆուրտ, ապա` Մոսկվա ու այնտեղից վերադարձել Հայաստան: Պատգամավորը նշեց նաև, որ այն պատգամավորները, ովքեր դեռևս Հայաստանում չեն, Մոսկվայում են մնացել և, ամենայն հավանականությամբ, այսօր կվերադառնանան:
Հիշեցնենք, որ Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել էին մեկնել «Եվրանեսթ» ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը, պատվիրակության անդամներ Միքայել Մելքումյանը, Թևան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը, Մհեր Շահգելդյանը, Կարինե Աճեմյանը և Վահե Էնֆիաջյանը: Բրյուսելում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ վեհաժողովի լիագումար նիստի շրջանակներում վեհաժողովի կանանց ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով: