|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների՝ Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախն ապրում է» խորագրով ջահերթ, որին մասնակցել են հազարավոր արցախցիներ:
Նախքան երթի մեկնարկը՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Մինաս քահանա Մովսիսյանի ձեռամբ մատուցվել է հոգեհանգստյան կարգ:
Երթի ընթացքում Ստեփանակերտի տարբեր հատվածներից երթին միացել են Արցախի բռնագրավված տարածքների անունները կրող թևերը: Երթն ավարտվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներն իրենց խոնարհումն են բերել նահատակված նվիրյալների հիշատակին:
Ստորև ներկայացնում ենք «Ապառաժ»-ի ֆոտոշարքը:





























