|
Փոխարժեքներ
15 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Ստեփանակերտում արցախցի կանայք իրենց երեխաների հետ խաղաղ հավաք են անցկացրել՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների։ Հավաքի նպատակն է արցախցու ձայնը միջազգային հանրության համար լսելի դարձնելը։
«Եթե այսօր լռեք, վաղը պատմության էջերում նոր արյունալի էջեր են լինելու։ 44-օրյա պատերազմում կորցրել եմ ամեն ինչ, անգամ՝ հորս գերեզմանին ներկայանալու պատիվը։ Այսօր Արցախում եմ և ապրելու եմ այստեղ մինչև կյանքիս վերջը, քանի որ Արցախն իմ տունն է, մենք պետք է պայքարենք մինչև վերջ։ ՄԱԿ-ի անդամներն այսօր այցելել են օկուպացված Շուշի, բայց չեն այցելել Ստեփնակերտ, որպեսզի տեսնեն, թե ինչ անմարդկային պայմաններում ենք ապրում և ստեղծագործում»,- ասաց հավաքի մասնակիցներից մեկը։