կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-26 10:17
Քաղաքական

Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումն ուներ քաղաքական պատվեր. Արթուր Ղազինյան

Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատարանի որոշումն ուներ քաղաքական պատվեր. մերժել, թույլ չտալ՝ հղում անելով փորձագիտական կառույցի եզրակացության բացակայության վրա: Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Պատգամավորի խոսքով դատարանը պարտավոր էր անմիջապես բավարարել միջնորդությունը և փոխել Արմեն Չարչյանի խափանման միջոցը.

«Մարդու առողջությունը և կյանքը բացարձակ արժեք են: Այստեղ չեն դնում, քննարկում, որ չունենք հավաստի փաստեր: Կասկած ունես, բավարար է այդքանը: Չպետք է սպասեն, որ 2 ամիս ինչ-որ փորձագետներ ինչ-որ բան ուսումնասիրեն և հետո գան, ասեն, որ` այո, անհամատեղելի է կալանքը: Եթե պարզվի, որ իրոք անհամատեղելի է, ո՞վ է կրելու պատասխանատվություն անհամատեղելի առողջական խնդիր ունեցող մարդուն 2-3 ամիս կալանքի տակ պահելու համար»,-ասաց Արթուր Ղազինյանը:

Վերջինս նշեց, որ եթե պարզվի՝ Արմեն Չարչյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ, ապա պատգամավորի խոսքով դատավորը պետք է կարգապահական պատասխանատվության ենթարկվի: 

«Եթե Արմեն Չարչյանի առողջությանը որևէ վնաս լինի, դրա պատասխանատվությունը կրելու է դատարանը, դատավորը, որն այս որոշումը կայացրել է»,-ասաց Արթուր Ղազինյանը: