Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ շուրջ մեկ տասնյակ պատգամավորներ երաշխավորագիր են ստորագրել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար: Պատգամավորները երաշխավորել են, որ Սեֆիլյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց` քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:
Սեֆիլյանի համար երաշխավորագիր են ստորագրել ԱԺ «Ելք» խմբակցության պատագամավոր Ալեն Սիմոնյանը, «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Վարդևան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի` մարտի 20-ի դատավճռով Սեֆիլյանը մեղավոր էր ճանաչվել հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ նախապատրոստելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու համար և դատապարտվել 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:
Համաձայն մեղադրական եզրակացության` Ժիրայր Սեֆիլյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2015 թվականի ապրիլի 24-ին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից, կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ:
Բացի այդ` 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում Սեֆիլյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, ավարտին չի հասցրել: