Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական մանդարինների և լոլիկի ներկրման՝ Ռուսաստանի արգելքը չի կարող համարժեք պատասխան լինել Դոնբասում «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կիրառմանը և նախագահ Էրդողանի հակառուսական հռետորաբանությանը. «Վզգլյադ» թերթին ասել է ռուսաստանցի արևելագետ Եվգենի Սատանովսկին։
«Հուսով եմ, որ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի կիրառումը Դոնբասում և Թուրքիայից Ռուսաստան մանդարինների ներկրման արգելքը պատահականություն է, որովհետև եթե սա է մեր պատասխանը, ապա բոլորովին անատամ է ու անհամաչափ։ Իմպոտենտ մարդը չի կարող կատարել իր ամուսնական պարտականությունը ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում, այլ որովհետև չի կարող»,- պարզաբանել է Մերձավոր Արևելքի հետազոտական կենտրոնի նախագահ Եվգենի Սատանովսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի՝ վերջին 300 տարվա պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, «թե ինչպես պետք է մեր երկիրը գործի Թուրքիայի դեմ, եթե նա թշնամական քայլեր ձեռնարկի։ Հիշեցնեմ, որ պատմական Ռուսաստանի հարավային տարածքի կեսը նախկին Թուրքիան է»։
Միաժամանակ, վերլուծաբանը հավելել է, որ Մոսկվան, չնայած Անկարայի հակառուսական հարձակումներին, ուժեղացնում է Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը։ «Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է «Աքքույու» ատոմակայանը։ Սա ցույց է տալիս, որ մենք այժմ ոչ այնքան պատերազմող, որքան առևտրական ազգ ենք»,- դժգոհել է Սատանովսկին։