|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քաղաքական վերլուծաբան Եվգենի Սատանովսկին YouTube-ի «Soloviev Live» հեռուստաալիքի ուղիղ եթերում համեմատել է Ռուսաստանի և Թուրքիայի բանակները: Ըստ նրա՝ Ռուսաստանի ռազմական բյուջեն բոլոր հիմնական տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի քանակով գերազանցում է թուրքականին:
«Ռուսաստանի պաշտպանության բյուջեն 48 միլիարդ է, Անկարայի ռազմական բյուջեն շատ ավելի քիչ է՝ 19 միլիարդ: Թուրքերն ունեն 355 հազար զինծառայող, մենք՝ ավելի քան 1 միլիոն: Էրդողանն ունի 1055 ինքնաթիռ, մենք ունենք 4 163: Նրանք ունեն 497 ուղղաթիռ, Ռուսաստանը՝ 1,522: Թուրքիան՝ 2,622 տանկ, մենք՝ 12 950»,- ասել է Սատանովսկին:
Նա նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վախենում է փորձել Ռուսաստանի ամրությունը, քանի որ հասկանում է, թե ինչի կարող է վերածվել Պուտինի հետ հակամարտությունը իր համար: «Նրանք պատմականորեն մեզնից էլ ավելի են վախենում: Միակը, որ լրջորեն ծեծել է թուրքերին իրենց տարածքում, ռուսներն են: Թուրքիան կորցրել է իր տարածքի մեծ մասը, մնացել է այն կռճոնը, որի վրա գտնվում է: Նրանց համար դա անհավանական նվաստացում է»,- հավելել է քաղաքագետը: