|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Տեղեկացրել ենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Ըստ AA-ի՝ Մերկելին իր նստավայրում ընդունել է նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Հանդիպման առաջին իսկ պահին Մերկելը Դավութօղլուին հարցրել է. «Աթաթուրքն այստե՞ղ է մահացել»:
«Աթաթուրքը, այո\', Դոլմաբահչե պալատում է մահացել, սակայն այս սենյակը պալատի մյուս հատվածում է: Մենք այս վայրն օգտագործում ենք Ձեզ նման կարևոր հյուրեր ընդունելու համար»,- պատասխանել է Դավութօղլուն:
Մերկել-Դավութօղլու հանդիպումը տևել է 15 րոպե, սակայն չի նշվում, թե ինչի մասին են նրանք զրուցել: