Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մինչ օրենսդիրում ընթանում էին վարչատարածքային փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումներ, «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունների ներկայացրած` համայնքների խոշորացման ծրագիրը լուրջ փոփոխություն եւ առավելություն չի տալիս, այս քայլով ընդամենը քաղաքական խնդիր լուծելու փորձ է արվում։
«ՏԻՄ ոլորտում Հայաստանն ունի բավականին լրջագույն խնդիրներ։ Համադրումը՝ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, չափազանց կարեւոր է։ Այն, ինչ ներկայացվում է այս կառավարության կողմից, թերություններով լի փաթեթ է։ Թեեւ նախկինում խոշորացման փորձնական ծրագրեր արվել են, բայց հանրությանը այդպես էլ չի ներկայացվել, թե ինչ դրական քայլեր են արվել խոշորացումների արդյունքում։ Ի՞նչ է եղել՝ բնակչության բարեկեցությո՞ւնն է բարձրացվել, բնակչության` վաստակելու հնարավորություննե՞րն են ընդլայնվել, կառավարման արդյունավետությո՞ւնն է մեծացել, թե՞ կոռուպցիոն ռիսկերն են նվազել, չեն ներկայացվել դրանք»,- ասաց Մինասյանը։
Մանրամասները դիտեք տեսանյութում:
Լիանա Սարգսյան