|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Միանում եմ այն անհամաձայնությանը, որը վերաբերում է այս նախագիծը նման հրատապությամբ քննարկելուն․ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
«Ունենք մի իրավիճակ, որ չենք կարողանում սպառիչ կերպով հակածխախոտային քաղաքականությունն իրացնել: Մ՝իգուցե ավելի լավ տարբերակ կլիներ, եթե ոչ թե այսպես հրատապ՝ մինչև մարտի 15-ը փորձել օրենքի նախագիծը բերել ԱԺ, քննարկել և հրատապ կերպով փորձել ընդունել, այլ բերեինք մարտի 15-ի ժամկետը հետաձգելու հարցը, որովհետև մի բան հաշվի առեք՝ ի վերջո, ԱԺ-ում դուք ունեք մեծամասնություն, և ընդունվելու է այս օրենքի նախագիծը՝ բոլոր թերություններով հանդերձ»,- նշեց պատգամավորը:
Ավելին՝ տեսանյութով: