|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Քիչ առաջ կառավարությունում ավարտվեց կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ` Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական 5 ուժերի հետ համատեղ քննարկումը: Հանդիպմանը չի մասնակցել ՀԱԿ-ը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դրական գնահատելով հանդիպումը, նշեց, որ վարչապետը ներկայացրել է կուտակային համակարգի վերաբերյալ այն մոտեցումները, որոնք հրապարակել էր «Դեմ եմ» շարժման հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով` կառավարության կողմից պատրաստված օրենքի նախագիծը կլինի առաջիկա երկու օրերի ընթացքում, ինչից հետո միայն հնարավոր կլինի վերջնական եզրակացություն տալ:
«Շատ ենք կարևորում այն, որ վարչապետը պատրաստակամ է խնդիրները լուծել և բարձրացված հարցերին լիարժեք պատասխաններ տալ»,- նշեց պատգամավորը: