Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետությունն այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նշում է Անկախության տոնը:
30 տարի առաջ՝ սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին՝ ընտրելով ապրելու և արարելու` անկախության ուղին:
Հանրապետության հրապարակում 1991 թ. սեպտեմբերի 21-ին տոն էր, ինքնաբուխ, համաժողովրդական տոն, որին հայ ժողովուրդը երկար էր սպասել:
«Ոչ մի կասկած չունեմ, որ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կարտահայտի իր վաղուց հասունացած կարծիքն ու վճռականությունը՝ ասելով «Այո՛»: Երևի պատմության ընթացքում ոչ մի խնդրի նկատմամբ մեր ժողովուրդն այդ չափով միասնական ու միաձույլ չի եղել: Բոլորս գիտենք, որ անկախ կյանքի ճանապարհին կարող են լինել դժվարություններ, բայց համոզված եմ, որ մեր միասնականության ուժով դրանք կհաղթահարվեն: Առանց տատանվելու և միասնաբար մոտենանք քվեատուփերին և ասենք՝ «Այո՛»: Ցանկանում եմ մեր ժողովրդիւն միասնություն, միասնություն և վերստին միասնություն». ՀՀ ԳԱԱ նախագահ, ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի այս պատգամը, ցավոք, հիմնովին անտեսված է այսօր՝ անկախության 30-ամյա պատմական հոբելյանին:
ՀՀ գավառամիտ, հողի ու հայրենիքի, հայոց ազգային արժեքների ու դարավոր ավանդույթների հետ ընդհանուր աղերս գրեթե չունեցող, այլասերված բարքերի տեր ու դրանց անխնա քարոզիչ իշխանությունները նաև անդառնալի կերպով պառակտել են հայ ժողովրդին՝ բաժանելով սևերի ու սպիտակների, հների ու նորերի, նախկինների ու ներկաների և այլ արհեստածին ճամբարների ու թևերի:
Փաշինյանական իշխանությունն ուղիղ այս օրերին՝ անկախության 30-ամյակի հոբելյանական փուլում, դարավոր թշնամու հետ մութ, գաղտնի և դավաճանական գործարքների մեջ է, ինչի արդյունքում արյամբ ներկված հայրենիքն օրեցօր մասնատվում և հանձնվում է թշնամուն:
Հայոց պետականության վերականգնման 30-ամյա հոբելյանի սեմին կորսված է Արցախի մեծագույն հատվածը, անորոշ՝ մնացյալ փոքր հատվածի ու մի բուռ մնացած արցախահայության ճակատագիրը: ՀՀ սահմանները գրեթե բաց են թշնամու առջև, միջպետական ճանապարհների մի հատվածը` հանձնված, մյուս հատվածը՝ հանձնվելու շեմին: Սահմանամերձ շրջաններում տիրում է ոչ թե ապրելու և արարելու կամքն ու վճռականությունը, այլ թշնամու ստվերն ու սպանիչ անորոշությունը:
ՀՀ անկախության 30-րդ տարում թշնամին հայոց պետության տանիքի տակ սրտի ուզած պահին առևանգում է հայ մարդկանց, և դա միմիայն այն պատճառով, որ հայոց պետության ղեկավարը հայրենիքի այդ կտորը դավաճանաբար հայտարարել է ոչ հայապատկան:
Հոբելյանական այս օրը հայ ժողովուրդը դիմավորում է թշնամանքի ու ատելության, լևոնիզմի մոդեռնացված տեսակի՝ նիկոլիզմի քայքայիչ ճիրաններում՝ արտաքին թշնամու դեմ միասնաբար հանդես գալու փոխարեն խժռելով սեփական ներուժը, խամրեցնելով իր և սերունդների ապագան:
Անկախության 30-ամյակը ՀՀ-ում դիմավորում են քանդված պետական ինստիտուտների, գոմի կամ ախոռի վերածված պետական հիմնարկությունների, ամեն օր բռնաբարվող օրենքների ու մարդկանց իրավունքների կոպտագույն ոտնահարման մղձվանջային պայմաններում:
…Անկախության 30-ամյակը հայ ժողովրդի մտածող հատվածը դիմավորում է ատամները սեղմած, վշտի, սարսափի մեջ, կոտրված սրտով ու նյարդայնացած, տոտալ անորոշության մեջ լուռ մտորելով: Փոխարենը՝ իշխանությունը զավթած հակապետական ու հակազգային մի խմբավորում այն դիմավորում է գունագեղ հրապարակներում՝ սատանայական խորհրդանիշերով ու ճչոցներով, դիմավորում է անասելի հարստացած, սակայն հոգով ու մտածողությամբ, վարքուբարքով ու վարքագծով գավառական նույն ստրուկը մնացած, դիմավորում է խրխինջով ու հորթային հրճվանքի մեջ՝ սպասողական հայացքն ուղղած դեպի իրենց ծրագրերի ու երազանքների կնքահայր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վահե Սարգսյան