|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հոկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգային բարերար, Մյուռոնօրհնեքի կնքահայր տիար Սամվել Կարապետյանին։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ ազգային մեծ բարերարի հայրենանվեր ու եկեղեցանվեր գործունեությանը, ով նախանձախնդրությամբ մշտապես նաև իր զորակցությունն է բերել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շինությանն ու պայծառությաննը։
Նորին Սրբությունը բարձր գնահատեց տիար Սամվել Կարապետյանի եկեղեցասեր ոգին և Մյուռոնօրհնության կնքահայրությունը ստանձնելու հանձնառությունը և, իբրև նվիրական այդ արարողության հիշատակ, նրան ընծայեց 2024թ. Մյուռոնօրհնության սափորի նմուշը, որով Սուրբ Էջմիածնում օրհնված Մյուռոնը Նվիրապետական Աթոռների գահակալների, թեմակալ առաջնորդների միջոցով բաշխվում է աշխարհասփյուռ մեր ժողովրդին:
Վերջում Հայոց Հովվապետը մաղթեց, որ Աստծո ամենառատ օրհնություններն ու Սուրբ Հոգու շնորհները մշտապես ուղեկցեն ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին և նրա բարեպաշտ ընտանիքին։