կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-20 22:00
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պիտի ասեր՝ կա՛մ ինձ սպանեք, կա՛մ հեռանար, ինքը աբուռ չունի. սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչ

Սահմանամերձ Խաչիկ գյուղի բնակիչ 80-ամյա Էմմա տատիկը ապշած է՝ երկրի գլխին այսքան արհավիրք բերած Փաշինյանը չհեռացավ, մինչդեռ ինքը կարծում էր՝  կա՛մ պիտի ասի՝ ինձ սպանեք, կա՛մ հեռանա։ «Ես միայն սա եմ պատկերացրել, որ այդքան բանից հետո, ինչ եղավ, պիտի գնար, բայց աբուռ չուներ, ամոթ չուներ»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասում է Խաչիկ գյուղի բնակիչը։  

Ընտրություններին չի մասնակցել, ասում է, որ գնար Փաշինյանին հաստատ չէր ընտրելու, պատճառներ ունի։ «Ինչքան զոհ տվեց, նրան ի՞նչ ընտրես։ Ընտրություններին մեր փոքր գյուղում 350 հոգի Փաշինյան էր ընտրել՝ կաշառքով։ Նայոմնիկներին աշխատավարձից բացի 100 հազարի չափով գումար են տվել։ Որ ասացին՝ Փաշինյանն է ընտրվել, ես շշմեցի։ Հետո իմացանք, որ նայոմնիկներին գումար են տվել»։

Հարցնում եմ՝ գյուղում գո՞հ են, որ Փաշինյանն է ղեկավարը, ասում է՝ ով շահ ունի՝ գոհ է։ Ում համար լավ է, ով ստանում է՝ շատ ա սիրում, ով էլ խելք ունի, դատում է՝ ի՞նչը սիրի։

Մտահոգված է՝ եթե Տիգրանաշենը տան Ադրբեջանին դեպի գյուղ գնացող ճամփեն կտրվում է։ Լուրերին հետեւում է, գիտի, թե ինչ է այս պահին կատարվում մեր երկրի ներսում, Գորիս-Կապան միջպետական ճանապարհին։ Ասում է՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, տվեց, հիմա էլի են ուզում, որքան տա, այդքան ուզելու են։

«Եկել ասում են՝ Քյարքին էլ է մերը, Երեւանն էլ։ Սովետական միության ժամանակ խառը ապրել են, բայց չի նշանակում որ այն ադրբեջանական է։ Կեսրարս գրագետ, հեռատես մարդ էր, ասում էր՝ մեր երկիրը այնպես է խառնվելու, թուրքերի ու ադրբեջանցիների կռիվներին վերջ չկա»,-պատմում է Էմմա տատիկը։

Չի հիշում, թե վերջին անգամ ղեկավարությունից երբ են Խաչիկ եկել, ասում է․ «Փաշինյանը գյուղ չէ եկել, չգիտի անգամ, թե որտեղ ենք ապրում»։ Զարմանում է՝ որպես ի՞նչ է սեպտեմբերի 21-ին անկախության տոն նշում, երբ երկրիը սուգի մեջ է, երբ ադրբեջանիցները զավթել են Հայաստանի տարածքները։

«Ես լաց եմ լինում, երբ տեսնում եմ հեռուստացույցով զոհվածների ծնողներին, սիրտս մղկտում է, կան ծնողներ, որ իրենց երեխաների աճյունը չեն տեսել։ Որպես ի՞նչ են տոնում»,-վրդովվում է զրուցակիցս։

Մանրամասները դիտեք տեսանյութում

Լիանա Սարգսյան