Միասին կարող ենք
կարևոր
634 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-08 15:40
Հասարակություն

Խռովկան վերաբերմունքով Փաշինյանը վնասում է ՀՀ-ՌԴ հարաբերությունները․ կարար ասեր՝ կորոնավիրուս է վարակվել, պլստար չգնար․ Գեղամ Մանուկյան

«Դպրոցներում երեխաներ կան՝ փորս է ցավում, սա է եղել, այն է եղել ու պարբերաբար դասերից բացակայում են։ Փաշինյանը կարող էր ասել՝  կորոնավիրուս եմ վարակվել ու պլաստար»,-  խորհրդարանական ճեպազրույցներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին մասնակցելու պատճառաբանությամբ հրաժարվել է  մայիսի 9-ին գնալ Մոսկվա՝  ներկա լինելու Հաղթանակի տոնի միջոցառումներին։

Նա նշեց, որ սա լուրջ չէ։

«Վերանալով ներկայիս քաղաքական միջազգային հարաբերություններից, մայիսի 9-ը նաև հայ ժողովրդի հաղթանակն է, Երկրորդ աշխարհամարտին հայ ժողովուրդը անվերապահ մասնակցություն է ունեցել»,- ասաց Մանուկյանը ։

Ըստ նրա, պարբերաբար խռովկան- չխռովկան վերաբերմունքը վնասում է  Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։

«Աշխարհում ընդունված է՝ խոշոր տերությունների հետ անչափահաս երեխայի նման չեն վարվում»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։