կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 18:41
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր բանակը պիտի ներքևում լինի, իրենք էլ այն բարձունքներում․ Սրաշեն գյուղի բնակիչ

Սա մեր դաշտերն են, մեր տղերքը ժամը 17։00-ին իջել են, դաշտի կողքը կանգնել, մեր բանակը պիտի ներքևում լինի, իրենք էլ այն բարձունքներում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սյունիքի Սրաշեն գյուղի բնակիչ Արամայիս Ստեփանյանը։

Նրա համար անհասկանալի է՝ ինչպես պետք է այդտեղ ապրեն, եթե բարձունքում ադրբեջանցիներ կանգնած լինեն, այն դեպքում, որ գյուղացիների 80 տոկոսը ապրուստի միջոց է ստեղծում դաշտերը մշակելով ու անասուն պահելով։

«Եթե չկարողանանք մեր աշնանացան հունձը անենք, մեր խոտը բերենք, մեր ապրանքը պահենք, իհարկե սոցիալական շատ ծանր վիճակ է լինելու։ Գյուղացիների ընդամենը 5 տոկոսն է որոշ տեղերում աշխատում, մնացածը մշակում են, ստեղծում են իրենց համար՝ անասուններով, դաշտով, գյուղացու եկամուտն այդտեղից է, եթե դա չկարողնանք պահել․․․ գյուղացիների 80 տոկոսը 85 հա աշնանացան է ցանել, տեսնենք ոնց ենք անելու»,-ասաց Սրաշեն գյուղի բնակիչը։

Նա նշեց, որ եթե պետության ղեկավարը չի կարողանում այս պայմաններում իրավիճակը գնահատել, գյուղացու համար շատ դժվար է լինելու։

«Ինքը պետք է անմիջապես կարողանա այս վախը էս ժողովրդից հանել, որ մենք էլ կարողանանք կանգնենք, ապրենք, արարենք։ Եթե ինքը ոչ մի հույս չի տալիս կամ չի կարողանում ոչ մի բան անել, մեր վիճակը ո՞նց պետք է լինի»,-ասաց Արամայիս Ստեփանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․