Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ Հյուսիս-հարավ ճանապարհի Երևան-Արտաշատ հատվածի վերին շերտի քայքայմանը: «Բնական է, որ կառուցողը դա պետք է վերացնի»,- ասաց նա:
Նախարարը նշեց, որ ամեն ինչ էլ կարող է լինել: «Ընդհանուր լաբորատոր փորձարկումները եթե անցել են ժամանակին և հիմա էլ անցնում են, հնարավոր է նման բաներ լինեն, բայց դա պետք է վերականգնել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ընկերության վերաբերյալ կոռուպցիոն հրապարակումներին, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Եթե լաբորատոր փորձարկումը ցույց տա, որ վատ է արված, դա պետք է վերականգնել»:
Դիտարկմանը, որ մեկ կիլոմետրի համար երկու միլիոն դոլար է ծախսվում, նորմա՞լ են արդյոք ճաքերը, նախարարը պատասխանեց, որ այդ կարգի շինարարության համար երկու միլիոն դոլարը մեծ գումար չէ:
«Որակն առաջնահերթ է, դրա համար վերահսկողություն իրականացնող ընկերություն կա, որն իր կարծիքն է հայտնում, ըստ ներկայացված փաստաթղթերի` թերացում չկա»,- ասաց նա և նշեց, որ վերականգնողական աշխատանքներն արվում են շինարարական ընկերության հաշվին, քանի որ դեռ երաշխիքի մեջ է: