Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դպրոցները էներգախնայողության համար ուզեցել են պատուհանները փոխել, պատուհանները հանել են՝ շենքը փլվել է, որովհետև ամբողջ շենքը պատուհաններն են պահել՝ Yerkir.am-ի տեղեկացմամբ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կառավարության նիստում, երբ քննարկվում էր ՀՀ-ում էներգախնայողության վարկային ծրագիրը։
Նիկոլ Փաշինյանը տարակուսեց՝ տրամաբանական չէ՝ գումար ծախսել, ներդրում անել, հետո պարզվի՝ այդ շենքը 2 տարվա կյանք ունի։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը փորձեց ցրել տարակուսանքը՝ շենքերը փորձաքննություն են անցնում, նոր այդ ծրագիրն իրականացվում է։ Իսկ Մոսկվայում, առավել ևս, հին շենքերն ապամոնտաժում են, տեղը կառուցում են նոր՝ էներգախնայվող շենքեր․ ծախսը նույնն է։
Վարչապետ Փաշինյանն այս առիթով հիշեց, որ գյուղերում տները կառուցվել են առանց որևէ ճարտարապետական նախագծի․ «4 պատ, տանիք, փիլաքյան․․․ հաշվի չեն առնում հետո այդ տունը միջավայրի, մարդկանց մտածողության վրա ինչ ազդեցություն է ունենում։ Պետք է այդ տարմաբանությունից դուրս գանք»։
Խոսքը 2019 թ ՀՀ-ԵՄ պայմանավորվածությունների շրջանակում ստրագրված Էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համաձայնագրի մասին է, որով նախատեսվում է 5 միլիոն տրամադրել Սևանի մաքրման համար, 3,7 միլիոն՝ էներգաարդյունավետության, և ևս 17 միլիոն՝ Հարևանության ներդրումային հարթակի համար։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց նպատակները․ Սևանի մասով՝ 5 միլոն՝ կեղտաջարերի հեռացում, ենթակառուցվածքների բարելավում, էներգաարդյունավետության մասով՝ 3,7 միլիոն օրենսդրության մոտարկում, իսկ 17 միլիոնը պետք է հանդիսանա մանրածախ վարկերի գրանտավորման գործիք բազմաբնակարան շենքերի էներգախնայողության նպատակով նորոգման աշխատանքների ֆինանսավորման համար։
Մեր երկրում էներգախնայողությունը Փաշինյանին հիշեցրեց անեկդոտը․ «Խոսվում է, որ բենզինը թանկացել է, զրուցակիցներից մեկն ասում է՝ ոչինչ, ես միշտ 1000 դրամի եմ լցնում։ Էներգախնայողությունը այս անեկդոտի թեման լրջացնելու մասին է․ այսօր ՀՀ բոլոր քաղաքացիները տների տաքացման և հովացման համար ծախսում ենք գումար, որը կարող է նվազել, եթե էներգախնայման վրա ծախս արվի»։
Մհեր Գրիգորյանը պարզաբանեց՝ ֆիզիկական անձանց, երբ էներգախնայողության նպատակով վարկեր են առաջարկվելու, 17 միլիոնը ծառայելու է այն նպատակին, որ դրանց տոկոսը կլինի 0, կամ չի բացառվում, որ համաֆինանսավորում լինի։
Էներգախանյման հնարավորություններից նա նշեց լամպերի, պատուհանների փոխելը, բազմաբնակարան շենքի ամբողջ արտաքին պատերը փոխելը։ Վարչապետը հավելեց, որ առիթն օգտագործելով կարելի է շենքերը գունագեղ դարձնել։
Մհեր Գրիգորյանն ասաց՝ վարկերը հասանելի կդառնան 2 ամսվա ընթացքում։
Վարչապետն ավելի հեռուն գնաց և 2020 թ-ը հայտարարեց էներգախնայողության տարի։
Մանրամասն՝ տեսանյութում։